Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Խաղաղության ու բարիդրացիության թվացյալ միտումները

Խաղաղության ու բարիդրացիության թվացյալ միտումները
09.10.2025 | 17:04

«Մենք երբեք չենք մոռանա Հայաստանի կողմից օկուպացիան։ Մենք հավերժ կպահենք մեր նահատակների հիշատակը մեր սրտերում։ Մենք վրեժ լուծեցինք նրանց արյան համար մարտի դաշտում։ Մենք վտարեցինք օկուպանտներին մեր պապենական հողերից, հասանք փայլուն հաղթանակի և ապահովեցինք արդար խաղաղություն»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը այսօր Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Ադրբեջանի Գաբալա քաղաքում։

Թե որքանով է այս խոսքը համապատասխանում խաղաղության ու բարիդրացիության թվացյալ միտումներին՝ դատեք ինքներդ։ Ամբողջական պատկերը ստանալու համար կարող եք նաև համեմատել հայկական իշխանությունների խոսույթի հետ. այն իշխանությունների, որոնք հայ զինվորի հիշատակի ու մահվան օրը չեն զլանում տոնակատարություն կազմակերպել ու միմյանց պետական պարգևներ շնորհել․․․

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 5753

Մեկնաբանություններ